Տան պայմաններում պատրաստվող հրաշք միջոց, որի օգնությամբ կազատվեք ատամնաքարերից
Եթե դուք պատշաճ չեք խնամում ձեր ատամները և լնդերը, դա կարող է հանգեցնել վարակների և լնդերի հի-վանդությունների: Ատամի քարերի հայտնվելը շատ վատ նշան է: Եթե Դուք չձերբազատվեք դրանից, այն Ձեզ կխանգարի մանրակրկիտ մաքրել ատամները կեղտից, սննդի մնացորդներից և բակտերիաներից, ինչը նշանա-կում է, որ կավելանա ատամների քայքայման և այլ լուրջ հիվանդությունների վտանգը:
Բժիշկները խորհուրդ են տալիս մաքրել ատամնաքարերը կլինիկաներում՝ ամեն վեց ամիսը մեկ անգամ, բայց կան մի քանի բնական միջոցներ, որոնք Դուք կարող եք օգտագործել տանը ՝ այս խնդիրը ինքներդ լուծելու համար:
Խնձորի քացախ․
Խոնավացրեք ատամի խոզանակը խնձորի քացախով և սովորականի պես խոզանակեք ատամները: Դրանից հետո լավ լվացեք Ձեր բերանը: Փորձեք դա անել շաբաթը մեկ կամ երկու անգամ, քանի որ խնձորի քացախը կարող է վնասել Ձեր ատամները, եթե այն երկար և հաճախ օգտագործեք:
Խմորի սոդա․
Խառնեք մեկ պտղունց աղն ու խմորի սոդան և օգտագործել խառնուրդը սովորական ատամի մածուկի նման: Դա կօգնի հեռացնել ատամների վրայի փառը: Կարող եք նաև պատրաստել բերանի լվացող միջոց ՝ խառնելով 1/2 բաժակ խմորի սոդա, 1 բաժակ ջուր, 10 կաթիլ կիտրոնի յուղ, 4 թեյի գդալ գլիցերին և 1 թեյի գդալ ալոե վերա գել: Լավ խառնեք և օգտագործեք օրը մեկ կամ երկու անգամ:
Մրգեր և բանջարեղեններ․
Վերցրեք ելակ կամ լոլիկ և քսեք այն ատամներին: Թողեք հյութը հինգ րոպե ` փառը մեղմելու համար, ապա լվա-ցեք Ձեր բերանը տաք ջրի մեջ լուծված խմորի սոդայով: Այս առումով օգտակար են նաև բուլղարական պղպեղը, ցանկացած հատապտուղներ, կիտրոնը և նարինջը:
Եթե երազում եք մաքուր, սպիտակ և առողջ ատամների մասին, ապա պետք է նաև դադարեցնեք ծխելը, մի մո-ռացեք պարբերաբար խոզանակել ատամները և ժամանակ առ ժամանակ ավելացրեք կծու կերակուրներներ Ձեր սննդակարգի մեջ։