02 / Հուլիս / 2020 : 23-26

«Բնականաբար, ես չէի էլ սպասում, որ կունենաք այդքան ուժ՝ ընդունելու ձեր բացթողումներն ու չանցնելու բանավեճի կոռեկտության սահմանը»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Թորոսյանին

Պարոն Թորոսյան, մեր քաղաքական ուժով այդքան մի մտահոգվեք, դրա կարիքը, վստահեցնում եմ Ձեզ, հաստատապես չկա: Այս մասին ՀՀ Առողջապահության նախարարի գրառման մեկնաբանություններում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Պարոն Թորոսյան, մեր քաղաքական ուժով այդքան մի մտահոգվեք, դրա կարիքը, վստահեցնում եմ Ձեզ, հաստատապես չկա:

Իսկ այ կորոնավիրուսի դեմ տապալված պայքարով, այլևս անկառավարելի դարձած իրավիճակով ու այս ամենի համար ձեր բոլորի հավաքական պատասխան տալու ոչ նախանձելի հեռանկարով հաստատապես մտահոգվելու բան ունեք:

Բնականաբար, ես չէի էլ սպասում, որ կունենաք այդքան ուժ՝ ընդունելու ձեր բացթողումներն ու չանցնելու բանավեճի կոռեկտության սահմանը։

Դրա համար ոչ միայն դաստիարակություն է պետք, այլ նաեւ ձեր թիմի անսխալականության սինդրոմից ազատվելու ունակություն, ինչը, բնականաբար, չունեք։

Ամեն դեպքում՝ դիմակ կրեք, դիմակ: Մի լրացում էլ անեմ` Ձեր փոխարեն ես ոչ թե կզբաղվեի քաղաքական ուժերի մոնիտորինգով, այլ ուղղակի ներողություն կխնդրեի գյումրեցի տատիկի հարազատներից»,- գրել է նա:

Դիտվել է 13004անգամ
Վերջին լուրեր