03 / Հուլիս / 2020 : 12-06

 

Ֆեյսբուքում քննարկում են Թորոսյանի գրառումն ուղղված Նաիրա Զոհրաբյանին

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 1-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանի նամակը և կից գրել, որ Մալխասյանի տատիկի դին կորել է։ 

Երեկ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ։

Իսկ հիմա լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե իհարկե դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ»։

Թորոսյանի այս գրառումը մեծ արձագանք էր գտել ֆեյսբուքի հայկական տիրույթում։ 

Դիտեք ֆոտոշարքը։

Դիտվել է 10752անգամ
Վերջին լուրեր