Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հուլիս / 2020 : 15-41

«Հարազատը սխալ մարդու դի է ճանաչել». Արսեն Թորոսյանը՝ գյումրեցի տատիկի դին չգտնելու հայտնի դեպքի մասին

Այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադարձել է կորոնավիրուսից մահացած գյումրեցի 82-ամյա տատիկի դիակի չգտնելու դեպքին: Նա մասնավոչապես նշեց․

«Տեղի էր ունեցել շփոթմունք ճանաչման պրոցեսում, ինչպես նաև դիերի տեղափոխման պրոցեսում: Տեղի է ունենում ճանաչում, որն այս դեպքում սխալ է տեղի ունեցել, հարազատը ճանաչել է իր հարազատի դին, սակայն իրականում այդպես չի եղել: Հետո նրանք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել»,-պարզաբանեց Թորոսյանը:

Թորոսյանը նշեց, որ շփոթմունքն ուղղվել է:

Հիշեցնենք, ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր՝ ահազանգ է ստացել, որ կորել է գյումրեցի մի տատիկի դի:

ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել էր՝ մասնավորապես նշելով, որ մինչև պատգամավորի հայտարարությունը, նախարարությունն արդեն իսկ տեղյակ է  եղել դեպքին, հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը:

Հուլիսի 2-ին Զոհրաբյանը հայտնել էր, որ կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դին գտնվել է: Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում, ու արտաշիրիմում կարվի:

 

 

Դիտվել է 22563անգամ
Վերջին լուրեր