04 / Հուլիս / 2020 : 09-42

Ծիրանով բիսկվիտ. անչափ համեղ

 

Ձեզ ենք առաջարկում պատրաստել անչափ համեղ բիսկվիտ՝ ծիրանով։ Թխուկին յուրահատուկ համ ու բույր է տալիս ծիրանը։

Բաղադրությունը`

2 հատ ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ մածուն
1 թ/գ սոդա
3 ճ/գ ձեթ
2 բաժակ ալյուր
վանիլին
8-10 ծիրան

 

Պատրաստման եղանակը`

1․ Ձուն և շաքարավազը լավ հարել, մինչև որ զանգվածը փրփրի և սպիտակի։
2․Մածունի վրա ավելացնել սոդան, խառնել և լցնել հարած ձվի վրա, ավելացնել վանիլինը, ապա` ալյուրը։ Հարել, մինչև որ ստացվի համասեռ զանգված։
3․Ջեռոցը տաքացնել 180 աստիճան։ Խմորը լցնել տորթի ֆորմայի մեջ, վրան շարել մեջտեղից երկու մասի բաժանած ծիրանները և դնել նախօրոք տաքացրած ջեռոցը։ Թխել 20-30 րոպե։ Պատրաստ լինելը կարելի է ստուգել փայտիկով։ Եթե փայտիկը խմորի մեջ մտցնելուց մաքուր է մնում, ուրեմն եփվել է։

Ցանկության դեպքում կարող եք թեթևակի շաքարի փոշի ցանել, թխվելուց անմիջապես հետո՝ տաք վիճակում։

 

Բարի ախորժակ

Դիտվել է 85188անգամ
Վերջին լուրեր