04 / Հուլիս / 2020 : 11-43

Ադրբեջանական թեյը սահմանամերձ Տավուշի մարզի Մովսես գյուղում` որպես օգնություն

Օգտատեր Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական թեյը սահմանամերձ Տավուշի մարզի Մովսես գյուղում, որպես՝ օգնություն: Ինչպես գիտեք ամեն տարի սահմանամերձ գյուղերին օգնություն է տրամադրվում: ՖԲ-յան ընկերներիցս մեկը, գնացել է իրենց գյուղ և «օ լյա լյա»: Պարզվում է այս տարի «Азерчай» են տրամադրել Մովսես գյուղի որոշ բնակիչներին: Գյուղում տարբեր փաթեթներով են օգնություն տրամադրել, իսկ ՖԲ-յան ընկերոջս տատիկին և պապիկին և ևս մի քանի ընտանիքի հասել է սա:

Սա կոչվում է փափուկ ուժի կիրառում: Փափուկ ուժը (անգլ.՝ soft power), արտաքին քաղաքական ռազմավարության ձև է, որը ենթադրում է հասնել ցանկալի արդյունքին՝ հիմք ունենալով կամավոր մասնակցությունը:

Դուք կհարցնեք թե ո՞րն է այդ ցանկալի արդյունքը, իսկ ես ձեզ կասեմ, որ դա այն է, երբ Նիկոլը իր արևին ուզում է մեզ նախապատրաստել խաղաղության ադրբեջանցիների հետ: Նստում է իր կիրթ և զարգացած ընկերոջ հետ ռազմավարություն է մշակում և ահա դրա պտուղներից մեկը: Ուղտն ու ավանակը (Նիկոլը և Ալիևը) հասկանում են, որ կոշտ ուժով (Hard Power) , այսինքն՝ ռազմական միջոցների օգտագործումով հարցը այս չի լուծվի ի նպաստ իրենց և ի վնաս հայ ժողովրդի. հակառակ էֆֆեկտն է տալու, դրա համար էլ տակից այ սենց կապիկություններ են անում:

Էս Մեհրիբանին Աննայի կողմից մուղամ լսելու հրավերի, փամփուշտներից զարդեր պատրաստելու, բանակցությունները տապալելու, հանուն ոչնչի զոհվելու շարունակությունն է:

Հ.Գ. Ե՛վ դու, և՛ կիրթ ընկերդ քոքից բռնել եք»:

Դիտվել է 27659անգամ
Վերջին լուրեր