Ի՞նչ կորոնա, ի՞նչ բան… Գյումրիի կենտրոնական շուկան՝ առավոտյան ժամը 7:00-ին (լուսանկարներ)

Հեռուստահաղորդավար Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել և կից գրառում արել.
«Գյումրիի կենտրոնական շուկա: Առավոտյան ժամը 7:00-ին: Տպավորություն է, թե կորոնավիրուսի մասին ոչ ոք ոչինչ չգիտի: Համընդհանուր՝ առանց դիմակ…
Գյումրիում ապրողները գիտեն, որ շուկայի աշխատանքը սկսվում է լուսաբացին, ժ. 4:00-5:00-ի շրջանում: Շուկան ամենամարդաշատն է հենց այդ ժամերին, երբ վերավաճառողներն ու վաճառողները ապրանք են առնում-ծախում… և Գյումրիի պատասխանատուներն այս հարցում անպատասխանատվություն են ցուցաբերել, անգործություն:
Հարցերիս՝ ինչո՞ւ դիմակով չեն, պատասխանում էին՝ դեռ շուտ է: Այսինքն վստահ էին՝ այդ ժամին որևէ մեկը չի ստուգելու:
Էդ դիմակներ բաժանելու ակցիան ճիշտ կլինի առավոտ 5:00-ին կազմակերպեք»:
Լուսանկարները՝ Արմենուհի Վարդանյանի






