25 / Հունվար / 2020 : 10-44
Փոքրիկ մոդելները մեծ պոդիումին
 

Դեկտեմբերի 23-ին Vivaldi Hall-ի շքեղ սրահում ներկաները վայելեցին բացառիկ երեկո՝ շքեղագույն ցուցադրություն Kids Fashion Day նախագծի մոդելների մասնակցությամբ:

Երեկոյի բացումը, Ամանորին նվիրված երգով, ազդարարեց սիրված և ճանաչված երգչուհի՝ Աստղիկ Սաֆարյանը:

Պատահական չէր, որ Fashion Show-ն կրում էր Christmas Mood  խորագիրը: Ներկայացվեցին  հայկական, ֆրանսիական, ռուսական և մուլտիբրենդային այնպիսի խանութ֊ սրահների Ամանորյա տոնական առաջարկներ, ինչպիսիք են Choupette, Stilnyashka, Sophia, Bellange և վերջապես առաջին անգամ ներկայացվեց  Kids Fashion Day նախագծի KFD բրենդային հավաքածուն:

Kids fashion Day նախագիծը ամեն անգամ էլ ավելի է զարմացնում և հիացնում բոլորին ՝ կազմակերպիչներ Կարմեն Ղազարյանի և Ռուբինա Գրիգորյանի  սրտացավ աշխատանքի շնորհիվ:

Author's cover photo
Ամսաթիվ 25 / Հունվար / 2020 : 10-44
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 10226անգամ
Վերջին լուրեր