05 / Հուլիս / 2020 : 19-35

«Պատգամավո՞րը պետք է որոշի՝ ես ծախեմ, գնամ, ուր մնամ». Արամոն՝ գույքահարկի օրենքի մասին (Տեսանյութ)

Օրենքն ընդունելուց առաջ որևէ հանրային քննարկում արվե՞ց, չափե՞լ են օրենքի սոցիալական հետևանքները, չի եղել հանրային քննարկում: Այս մասին  երեկ՝ հուլիսի 4-ին «Անդրադարձ» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արամոն՝ անդրադառնալով գույքահարկի մասին օրենքին:

Նրա խոսքով ՝ նորմալ է, որ գույքահարկը բարձրանում է, բայց պետք է հասկանալ՝ ինչ մոտեցմամբ է դա արվում, պետք է հաշվի առնել սոցիալական վիճակը, վճարունակությունը: «Ութ անգամ գույքահարկը բարձրացնում են, ինչ անեմ՝ մի ամիս հաց չուտե՞մ»,-նշել է նա:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հայտարարությանը, թե ովքեր չեն կարող գույքահարկը վճարել, կարող են բնակարանները վաճառել, այլ տեղում բնակարան ձեռք բերել, Արամոն ասել է. «Պատգամավո՞րը պետք է որոշի՝ ես ծախեմ, գնամ, ուր մնամ»:

Արամոն ասել է, թե Կենտրոն վարչական շրջանում դեռ ԽՍՀՄ ժամանակներից բնակվել են նկարիչներ, երաժիշտներ, արվեստագետներ:

Անդրադառնալով Երևանի պատմամշակութային շենքերի նկատմամբ վերաբերմունքին և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ «Ֆիդուսի» տարածքին վերաբերող այն հայտարարությանը, թե հսկայական գումարներ են ներդրվել, կառուցապատողներն էլ արդեն վճարել են բնակիչներին, Արամոն ասել է.

«Քանդե՛ք, ինչ ասեմ: Մի օր էլ կասեն՝  Օպերայի և բալետի ազգային կադեմիական թատրոնի շենքն էլ քանդենք, ինչ կա, քանդենք, որովհետև սեփականատերերը առել են։ Երևանում այսօր 100 տարվա շենք1-2 հատ է մնացել, հետո ասում ենք՝ 2700 տարեկան Երևանը՝ մեր սիրելի մայրաքաղաքը: Թող քանդեն, տեսնեմ՝ ուր են հասնելու»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ տարբեր դաշտեր են գոյացել. «Արդեն հոգնել եմ սև-սպիտակ, թաց-չոր, կանաչ, կարմիր, դեղին…  Եթե ուզում ենք պետականություն, երկիր ստեղծել, պետք է գործով մեկս մյուսին հարգենք, կարողանանք ներողություն ասել, ամեն մեկս սխալական ենք մեր կյանքում։ Ատելության մթնոլորտ է՝ չորս կողմից թքում են իրար վրա, մեկը սրան է ասում, մյուսը՝ նրան»,-ասալ է նա, ապա հավելել, թե սոցցանցերում ևս մեկնաբանությունների տեսքով տարածվում է նշված բացասական մթնոլորտը:

Նա նշել է, թե փոփոխություններ է պետք կատարել հարկային դաշտում, հնարավորություններ տրամադրել գյուղացիներին:

Արամոն անդրադարձել է նաև կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ նշելով, թե համավաակի ընթացքում խնդիրներ են առաջացել արվեստագետների, մշակութային գործիչների համար, որոնք պետական համակարգում չեն աշխատում:

Դիտվել է 28168անգամ
Վերջին լուրեր