Հոսանքազրկման պատճառով ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկման պատճառով, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 11:00-ից կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Լուկաշին և Նորավան գյուղերի ջրամատակարարումը, որը կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը վերսկսվելուց 3 ժամ անց:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: