06 / Հուլիս / 2020 : 09-06

Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնությունում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ռոման» 2:1 հաշվով պարտություն կրեց «Նապոլիի» դեմ խաղում: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Խոսե Կալյեխոնը և  Լորենցո Ինսինյեն:

Գայլերի կազմում միակ գոլի հեղինակը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն է, ով գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Էդին Ջեկոյի փոխանցումից հետո:

Դիտվել է 55169անգամ
Վերջին լուրեր