03 / Ապրիլ / 2020 : 17-37

Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է հատկացնում ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

 

Որպես արտակարգ իրավիճակների արձագանքման գլոբալ փաթեթի մի մաս, այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների օգնության փաթեթը։ Համաձայն որոշման՝ այս երկրները կկարողանան օգտվել արագացված ընթացակարգով հատկացվող միջոցներից, որոնք ուղղված կլինեն COVID-19 համաճարակի հետևանքները մեղմելու և վերացնելու համար:

Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին և Հայաստանին հատկացնում է 3 մլն դոլար, որն ուղղվելու է կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների և պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։
     Համաշխարհային բանկի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհապաղ տրամադրված ֆինանսավորման առաջին փաթեթի շրջանակներում աշխարհի 25 երկրներ կստանան ընդհանուր առմամբ գրեթե 2 միլիարդ դոլար:
     Տաջիկստանը և Ղրղզստանի Հանրապետությունը կստանան 11․3 և 12․15 մլն դոլար, Ռումինիան՝ 411 մլն դոլար, Ղազախստանը՝ 10 մլն դոլար:

Դիտվել է 6436անգամ
Վերջին լուրեր