Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են
yelaket.am-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում է․
«Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Վարակվածության նոր դեպքեր չկան:
Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին:
Նշենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները»: