Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է ևս մեկ ամսով. Խոսնակի մեկնաբանությունը
Երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ ամեն օրվա կտրվածքով տեղի են ունենում քննարկումներ, սակայն վաղ է խոսել արտակարգ դրությունը երկարաձգելու մասին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ավարտվում է արտակարգ դրության երկարաձգման երրորդ ժամկետը:
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ հուլիսի 13-ին կգումարվի կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ կհաստատվի արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախագիծը, եւ նույն օրն էլ կգումարվի նաեւ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նույն հարցով։