06 / Հուլիս / 2020 : 15-14

Եկեղեցու տոնացույցով այս տարի Վարդավառը հուլիսի 19-ին է

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: 

Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:

Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

Եկեղեցու տոնացույցով, այս տարի Վարդավառը նշվելու է հուլիսի 19-ին, սակայն դեռ հայտնի չէ՝ ինչպիսին կլինի տոնը կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

Դիտվել է 10332անգամ
Վերջին լուրեր