Վարչապետը չի բացառում սահմանափակումների ռեժիմին վերադառնալու հնարավորություն

Այն պահին, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգն ի վիճակի չի կամ չի կարողանում այս ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա մեծ հարված է լինելու մեր տնտեսությանը։ Իմ հույսն այն է, որ մենք կգիտակցենք իրավիճակի լրջությունը և մեր անհատական վարքագծի փոփոխությունը կլինի այն գործիքը, որով կհաղթահարենք կորոնավիրուսի համաճարակը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։