Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով․ Վարչապետ
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Փաշինյանը:
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ չենք կարող արտակարգ դրության ժամկետն անվերջ երկարացնել: Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, մենք առնվազն մեկ անգամ հիմա կերկարացնենք»,- ասաց նա՝ ավելացնելով. «մենք քննարկում ենք, որ չենք կարող անվերջ երկարացնել արտակարգ դրության ռեժիմը: Դա խնդիր է, բոլորիս համար է խնդիր, բայց մյուս կողմից չենք կարող նաև համաճարակային վիճակը հաշվի չառնել»,- ասաց վարչապետը:
Այս ընթացքում, ինչպես նշեց վարչապետը, ՀՀ կառավարությունը կփորձի կատարելագործել նաև արտակարգ դրության մասին ՀՀ օրենսդրությունը այնպես, որ արտակարգ դրության ռեժիմը վերացնելուց հետո կառավարությունը որոշակի գործիքներ ունենա հակահամաճարակային քաղաքականություն վարելու: