07 / Հուլիս / 2020 : 14-16

Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. Նախարարը մանրամասնում է

Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արսեն Թորոսյանը:


Տարբեր երկրներ ի սկզբանե գնում են դեռ չարտադրված, կամ արտադրված բայց չհաստատաված մեծ խմբաքանակներ: Մոտ 20 տարբերակ կա, որոնք կարող են դառնալ պատվաստանյութի վերջնական տարբերակ: Առողջապահության նախարարի խոսքով, մի քանի օր առաջ անգլիական պարբերականներից մեկը գրել էր, որ Մեծ Բրիտանիան գնել է մոտ 60 միլիոն դոզա ապագա պատվաստանյութ իր բնակչության համար՝ վճարելով մոտ 500 միլիոն ֆունտ, ինչը նշանակում է, որ այլ պետությունները դրան հասանելիություն չեն ունենա. «Հիմա մրցավազքի նման բան կա: Ինչպես սառը պատերազմի ժամանակ բոլորը փորձում էին նոր զենքեր արտադրել, հիմա փորձում են ձեռք բերել դեռ չարտադրված ու չհաստատված պատվաստանյութի խմբաքանակներ՝ նույնիսկ գումարը նախապես վճարելովել:


Թորոսյանը նշել է, որ Հայաստանը որոշել է առնվազն այդպիսի խոսակցություններ սկսել ինչպես ուղիղ արտադրողների, այնպես էլ հավաքական գնում անող կազմակերպությունների հետ:

Դիտվել է 27937անգամ
Վերջին լուրեր