07 / Հուլիս / 2020 : 17-52

«Իմ քայլը» շրջանառությունից հանել է դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացման մասին նախագիծը 

Այս պահի դրությամբ շրջանառությունից հանվել է ԱԺ-ում իշխանական ֆրակցիայի կողմից շրջանառության մեջ դրված խիստ վիճահարույց նախագիծը, որը նախատեսում էր բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը դարձնել 20․000 դրամ, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար՝ 50․000 դրամ:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: «Հուսանք՝ սթափ մարդկանց կոչը տեղ է հասել, և նախագիծը այլևս չի վերադառնա օրակարգ: Չենք մոռանում՝ քաղաքացին տուգանքի մատերյալ չէ»:

 

Դիտվել է 13144անգամ
Վերջին լուրեր