07 / Հուլիս / 2020 : 19-25

Կրակի հետ խաղ մի արա, թաթիկդ կարող ես այրել. ռեժիսոր Հրանտ Վարդանյանը` Արսեն Թորոսյանին


Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 
«ԱՐԱԳԱՑՎԱԾ ՎԱԿՑԻՆԱՑԻԱՆ՝ ՖՈԿՈՒՍՆԻԿ ԿԻՆՈՅԻ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՑ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ

Վակցինացիայի մասին նախկան կորոնավարակի հայտնվելը՝ աշխարհի տարբեր գիտնականներ և փորձագետներ, խոսել ու պայքարել են:
Կան հարյուրավոր նյութեր և ժղտող և հաստատող կարծիքներ,երբեմն սարսափեցնող տվյալներ, համաշխարհային դեղագործական բիզնեսից միչև հակաբժշկություն:Մի քանի տեսակի վակցինների վտանգների, դրանցից առաջացած աուտիզմի սարսափելի արդյունքների մասին նույնպես շատ տարբեր նյութեր կան:
Այս ամենի մասին տարբեր աղբյուրներից օր ու գիշեր կարծիքներ լսող, տեսնող ինտերնետային հանրությունը իրավունք ունի թերահավատորեն մոտենալ վակցիանցիայի մասին հնչող ցանկացած պարտադրությանը:


Ուշադիր լսել եմ պարոն նախարարի խոսքը այս ամենի մասին՝մի բան կարող եմ ասել,ամբողջ ասելիքի ընթացքում նրա ելույթում ամենից շատ օգտագործվող,կրկնվող խոսքը եղել է՝ գնել,գնումներ,գնացուցակ բառերը ,կարող եք համոզվել ինքներդ,լսեք ու հաշվեք քանի անգամ է օգտագործվում այդ բառը:

Փոխարենը մեզ ավելի կարևոր էր անվտանգության մասին հաստատող խոսքեր և ապացույցներ լսել,որոնք չկան և չեն կարող լինել՝ մի պարզ պատճառով: Նախ պարոն նախարարը խոսւմ է մոտ երկու հարյուր տարբեր կլինիկաների փորձարկումների և մրցակցության մասին, թե ով ավելի էֆեկտիվ ու անվատանգ պրեպարատ կստանա մոտակա ժամանակում,բոլորն էլ հուժ գաղտնիության պայմաններում են դա անում, որովհետև ֆորմուլան գտնելու տարբեր եղանականեր ու մոտեցումների մասին է խոսքը:

Որովհետև դեղագործական գիգանտների, փորձարարական լաբորատորիաների ռեսուրսներն այսօր ուղված են արագ մեծ օգուտ ոնենալու ուղղությամբ:Ֆինանսատնտեսական ախորժակները գնալով մեծանում են:Այդ դաշտի պատերազմը այնքան մեծ է, որ ոչ մի բանի առաջ չեն կանգնի շատերը: Ով ավելի մեծ պատառ կկարողանա տանելու համար այսօր ոչինչ չեն խնայում, անգամ քաղաքական լիդերներ, նախագահներ ու միջազգային բժշկության մեծամեծերին կառնեն ու կվաճառեն՝ միայն թե հասնեն իրենց նպատակին:


Այն, որ դեղագործական համաշխարհային բիզնեսը սննդից առավել եկամտաբեր է, դա բոլորիս է հայտնի: Դրանցից շատերը այս վայրենի մրցակցության դաշտում, ֆինանսական գիգանտների թեժ պատերազմների արանքում՝ թքած ունեն մարկանց ապագա առողջական խնդիրների վրա, այսօր և միանգամից աշխատելու օրենքը բոլորին գցել է մրցավազքի մեջ:


Այս երիտասարդը երևի լավ չի հասկանում թե ինչ մեղքի տակ կարող է ընկնել երբ ասում է,որ ժամանակակից տեխնոլոգաները թույլ են տալիս ավելի արագ հետազոտել: Ամենաժամանակաից մոդելավորումնեիր,հաշվարկների առկայության դեպքում՝չի կարող գիտնականների կարծիքը վստահելի լինել,քանի դեռ այդ վակցինացիաները ժամանակի ընթացքոմ չեն տվել արդյունքներ, որոնք միայն մարդու օրգանզմն ու մարդու ֆիզիոլոգական փոփոխությունների արդյունքում է հնարավոր հետազոտել, իսկ մարդկային բնությունը այդքան էլ պրիմիտիվ և կանխատեսելի չէ: Մարդը միայն միս ու արյուն չէ, այն շատ ավելի բարդ համակարգ է:

Դա նույնն է, որ մի դեղահամբ մտածեն, որի օգտագործելուց հետո՝ կնոջ հղիությունը ոչ թե իննը ամսում տեղի կունենա, այլ մեկ շաբաթում: Հնարավոր է, որ մարդկությունը դրան էլ գա մի օր, բայց թե այդ մարդն ո՞վ կլինի և ինչպիսին՝ պարզ չի:
Վտանգավոր փորձությունների ու փորձարկումների դաշտ չի սա քո համար և ես պարտավոր չեմ վստահել այն էլ առանց, որևիցե հիմնավոր բացատրության,մանավանդ երբ ասում են սա միակ ճանապարհն է դիմակից ազատվելու,սկ երբ այդքան շատ է օգտագործվում գնել,գնումներ, գնացուցակ բառերը,տպավորություն է, որ մի պահեստապետ է խոսում, այլ ոչ թե բժիշկ:


Մարդկային կյանքերի առևտրականները արդեն մարդիկ չեն, դրանց այլ անուններ ունեն:
Սա արդեն սպեկուլյատվ մանպուլյացիա է հասարակության նկատմամբ:
Կրակի հետ խաղ մի արա, թաթիկդ կարող ես այրել՝ պարոն նախարար:


Հասրակական գիտակցությունն ու տրամաբանությունը վստահության խնդիր ունի և մեղադրելու չի: Մարդկանց առողջության հետ կապված որևիցե հարց՝ ամենից նուրբն է, որոնք հրամաններով չեն լուծվում»:

Դիտվել է 31278անգամ
Վերջին լուրեր