RANGE ROVER, 3 անշարժ գույք, եկամուտի երկու այլ աղբյուր. Ինչ ունեցվածքի տեր է Արմեն Սարգսյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում են, որ վերջինս ունի 3 անշարժ գույք, համարվում է միանձնյա սեփականատեր: Տարվա ընթացքում նա որևէ անշարժ գույք չի գնել, ոչ էլ օտարել է:
Նախագահն ունի մեկ ավտոմեքենա՝ RANGE ROVER մակնիշի, արտադրված 2014 թվականին: Այն ձեռք է բերվել հենց 2014 թվականին: Տարվա ընթացքում Սարգսյանը շարժական գույք ոչ գնել է, ոչ էլ օտարել:
Արմեն Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդներում կա 4,562,000.00 դրամ, 4,555,000.00 դոլար, 4,555,000.00 եվրո, 201,000.00 ռուբլի, 65,000.00 ֆունտ սթերլինգ:
Նախագահը կանխիկ ունի 45,000.00 եվրո:
Ինչ վերաբերում է եկամուտի աղբյուրներին, ապա նախագահը 11,506,992.00 դրամը ստացել է որպես աշխատավարձ: Նա ունի եկամուտի երկու այլ աղբյուր, որտեղից ստացել է 105,283.00 և 21,474.00 դրամ: