Էջմիածնի փոխքաղաքապետը վիրավորել է «Հրապարակ»-ի լրագրողին
«Հրապարակ» օրաթերթի լրագրող Կորյուն Սիմոնյանը դիմել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը` նշելով, որ Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը վիրավորական արտահայտություններ է թուլ տվել իր հասցեին։
Կապ հաստատեցինք Կորյուն Սիմոնյանի հետ։ Զրույցի ընթացքում լրագրողը, անդրադառնալով միջադեպին, նշեց, որ պետպաշտոնյայի նման կեցվացքն անընդունելի է. «Գուցե իրենք որպես մարդ չեն ցանկանում, որ մեդիա լինի, բայց որպես պետպաշտոնյա պետք է որոշակի պահվածք դրսևորեն։ Առհասարակ, իրենք հասկանո՞ւմ են՝ ինչ է մեդիան, որո՞նք են նրա գործառույթները»։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ դիմում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին՝ հորդորելով կարգի հրավիրել իր տեղակալին և թույլ չտալ, որպեսզի վերջինս վիրավորի լրագրողին և լրագրողի աշխատանքը։
Պետպաշտոնյային վայել չէ համացանցում լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններով հանդես գալ։ Դա խոսում է Արսեն Պետրոսյանի ոչ պրոֆեսիոնալ վարքագծի մասին։ Չունենալով հակափաստարկներ կամ մասնագիտական կեցվածք՝ վերջինս անցնում է վիրավորանքների։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում վերանայել նմանօրինակ պահվածքը։