Նանա Գնդոյանը նոր աշխատանքի է անցել
 
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
                    
                        Նանա Գնդոյանն իր էջում գրում է.
 
«Սիրելի լրագրողներ, ընկերներ ուզում եմ տեղեկացնել, որ ՙ«Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի առաջարկով ստանձնել եմ Հայփոստի հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պարտականությունները:
Շնորհակալ եմ պ-ն Կարապետյանին իմ մասնագիտական հմտություններին վստահելու համար:
Ուրախ եմ, որ նորից հնարավորություն ունեմ աշխատելու իմ լրագրող գործընկերների հետ, անկեղծ ասած, արտակարգ ռեժիմով տեղեկատվական դաշտում մեր համատեղ աշխատանքը կարոտել եմ:
Նորանշանակ տնօրենի գլխավորությամբ թիմը գնալու է փոստային կապի ազգային օպերատորի ծառայությունների արդիականացման և շուկայում նոր դիրքավորման լայնամասշտաբ բարեփոխումների:
Ռազմավարական նշանակություն ունեցող փոստային կապի ազգային օպերատորը վստահաբար ունենալու է իր ներուժին համապատասխան դիրքավորում պետության ենթակառուցվածքային համակարգում: Այս գործում մեզ համար անչափ կարևոր է լինելու ԶԼՄ-ների հետ աշխատանքը հանրային իրազեկման բաղադրիչի ապահովման հարցում: Անչափ գործ ոււնենք անելու:
Դե գիտեք, լրատվական դաշտի գուրուներ ջան, մենք իրարից անպակաս»:


 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            