Ինչեր կկառուցվեն Գորիսում այս տարի. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է տարածել «Կառուցենք Հայաստանը նորովի» խորագրով:
Այս անգամ տեսանյութը վերաբերում է Սյունիքի մարզին: Մասնավորապես, նշվում է, որ վերականգնվում է հին Գորիսի պատմական միջուկը:
Վերանորոգվում են 1918-1920 թվականներին կառուցված պատմական բնակելի տները:
Նորոգվում են 38 շենքերի տանիքները, կոլորիտային պատշգամբներն ու ճակատային հատվածները: Ծրագրի արժեքը 610 մլն դրամ է, ֆինանսավորումը Համաշխարգհային բանկի միջոցներով:
Հիմնանորոգվել են ռազմավարական եւ տնտեսական նշանակության ճանապարհներ: Ծրագրի արժեքը՝ 258,5 մլն դրամ, որից կառավարության համաֆինանսավորումը 155,1 մլն դրամ:
Հիմնանորոգվում եւ բարեկարգվում են Գորիս մտնող եւ ներհամայնքային ճանապարհները, ծրագրի արժեքը 143 մլն դրամ:
Նորոգվում է Գորիսի թիվ 7՝ ամենամեծ մանկապարտեզը: Նորոգվում են տանիքը, խաղասենյակները, խոհանոցը, դահլիճը, միջանցքը, կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ: Մանկապարտեզից կօգտվի 150 երեխա:
Վերիշեն. «Վարպետաց գյուղում» բարեկարգվում է արվեստների կենտրոնը եւ հարակից զբոսայգին, նորոգվում է 160քմ մակերեսով ցուցասրահը»: