09 / Հուլիս / 2020 : 11-35

Հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթղթի ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը.  Պարետ

Այսօր կառավարության նիստում պարետ Տիգրան Ավինյանը խոսեց բաց տարածքներում դիմակ կրելու որոշ փոխոխությունների մասին։

Պարետը  խոսեց  այն հիվանդությունների մասին, որոնք ունենալու դեպքում քաղաքացիները բաց տարածքներում կարող են դիմակ չկրել: Այդ քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան համապատասխան բժշկական փաստաթղթեր: Այդ փաստաթղթերի ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը, որպեսզի չարաշահումներ տեղի չունենան:

«Որոշումը կապված է եղել քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցող անձանց դիմակ կրելու հետ: Եվ դա որոշակի խնդիրներ է առաջացրել, այդ իսկ պատճառով Առողջապահության նախարարության հետ խորհրդակցելով՝ որոշում է կայացվել բաց տարածքում որոշ հիվանդություններ ունեցող քաղաքացիների համար դիմակ կրելու պարտադիր պահանջը հանել:

Քրոնիկ շնչառական հիվանդություններ, ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ՝ ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ: Դրա ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը, որպեսզի ոստիկանությունը հստակ իմանա, թե դա ինչ է իրենից ներկայացնում»,-ասաց Ավինյանը:

 

 

 

 

 

Դիտվել է 13336անգամ
Վերջին լուրեր