Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հուլիս / 2020 : 12-19

Երևանում թալանել են «Քառյակ Մեդիա» ընկերության տնօրենի Mercedes-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 8-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են «Քառյակ մեդիա» ընկերության տնօրեն Արամ Անտինյանի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 01։00-ից մինչև 08։45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ կայանված Ա. Անտինյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիները, ապակիները և հետևի պլաստմասե պատյանները։ 

 
 Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դիտվել է 6376անգամ
Վերջին լուրեր