09 / Հուլիս / 2020 : 12-53

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով

«Լոռի» ֆուտբոլային ակումբի էջում կարդում ենք.

«COVID-19 համավարակը շարունակում է իր բացասական հետևանքները թողնել ոչ միայն Լոռի ֆուտբոլային ակումբի մարզական արդյունքների վրա, այլ նաև հասցրել է վարակել ակումբի ներկայացուցիչներին։

Այսօր թեստի պատասխանը դրական էր դարպասապահ Վարդան Շահատունու մոտ։ Նա արդեն հոսպիտալացվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եվս երեք ֆուտբոլիստներ այս պահին ունեն բարձր ջերմություն։

Վաղը Լոռիի ֆուտբոլիստներն ու անձնակազմը սահմանված կարգով ևս մեկ անգամ կթեստավորվեն։

Ակումբը արագ ապաքինում և առողջություն է մաղթում բոլոր վարակակիրներին»։

Դիտվել է 2177անգամ
Վերջին լուրեր