Սա Աբովյան քաղաքի Տուբերկուլյոզի հիվանդանոցի աղբամանն է․ դիմում են Արսեն Թորոսյանին և Տիգրան Ավինյանին
Ռեսպիրատոր ֆեյսբուքյան էջում դիմում են Արսեն Թորոսյանին և Տիգրան Ավինյանին․
Մասնավորապես կարդում ենք․
«Սա Աբովյան քաղաքի Տուբերկուլյոզի հիվանդանոցի աղբամանն է. այն հիվանդանոցի, որտեղ ուղարկվում են կորոնավիրուսի հետևանքով մահացած բոլոր մարդկանց մարմինները: Սա հենց այն հատվածում է, որտեղ մարդիկ հիմնականում սպասում են և որտեղից դուրս են թողնում մահացածների աճյունները:
Ինչ-որ մեկը վերջապես կարգուկանոն կհաստատի՞ այստեղ: Տեղյա՞կ եք, որ շինության դուռը այնքան նեղ է, որ դագաղը միայն կողքի թեքած վիճակում է դուրս գալիս այնտեղից: Այս ամենը պարզապես աբսուրդ է...
Խնդրում ենք հրատապ լուծում տալ հարցին»: