Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հուլիս / 2020 : 10-38

Մահացել է Կարեն Վարդանյանը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մահացել է Հայաստանի «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UATE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։
Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։
Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր»,- գրել է նախարարը:

Նշենք, որ ունենալով ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ բիզնեսի զարգացման ու կառավարման ոլորտում` Կ.Վարդանյանը 2005 թվականից ի վեր հանդիսանում է Հայաստանի ՏՏ ոլորտում մեծ դեր կատարող կառույցի` ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը: Մինչ այդ` 2002-2005թթ. նա աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում` որպես փոխտնօրեն, Առևտրի ու արդյունաբերության նախարարությունում` որպես ՏՏ զարգացման վարչության պետ:

 
Կարեն Վարդանյանն 1986թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը` որպես հիդրոինժեներ, իսկ 2009թ. դասընթաց անցել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում` Քենեդու կառավարման դպրոցում:

Կարեն Վարդանյանը 7 արտոնագրված գյուտերի հեղինակ է:

Դիտվել է 38356անգամ
Վերջին լուրեր