Գազ չի լինելու․ պահպանեք անվտանգության կանոնները
 
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
                    
                        «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 56-ից մինչև 200 հասցեների, Շիրազի փողոցի առանձնատների, Նաիրյան 1-ին նրբանցքի թիվ 8 և 10 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից օբյեկտների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:


 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            