10 / Հուլիս / 2020 : 22-01

 Փոխանց Ծաղկեպսակի. Կարեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ընտանիքը որոշում է  կայացրել ի հիշատակ Կարեն Վարդանյանի իրականացնել Փոխանց Ծաղկեպսակի:

Տարածված հայտարարությունում ասված է. «Հարգելի հայրենակիցներ, զգացված ենք ցավակցական խոսքերի և մեր ընտանիքին զորակցություն հայտնելու համար:

Որոշում ենք կայացրել ի հիշատակ Կարեն Վարդանյանի իրականացնել Փոխանց Ծաղկեպսակի:

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան կարող են ծաղկեպսակին հատկացվելիք գումարն ուղղել ներքոնշյալ հաշվեհամարին՝ Կարենի ծրագրերի իրականացմանն ուղղելու համար:

Կարծում ենք, որ Կարենը միայն հպարտ կլիներ` իմանալով մեր այս որոշման մասին:

Հաշվեհամար` «ԻՆԵԿՈԲԱՆԿ» 2050653748651001 Ստացող՝ Վահան Վարդանյան

Հարցերի համար զանգահարել՝ 055-98-28-35»:

Դիտվել է 74784անգամ
Վերջին լուրեր