11 / Հուլիս / 2020 : 10-51

Այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտառային փողոցի Լեռ Կամսար և Սարմենի փողոցների հատվածում

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Սարմենի փողոցների հատվածում 2020 թվականի հուլիսի 11-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Փոփոխության արդյունքում Անտառային փողոցի վերոնշյալ տեղամասի 180 մետր հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Լեռ Կամսար փողոցից դեպի Սարմենի փողոց ուղղությամբ։

 

Ճանապարհային ոստիկանություն

 

Դիտվել է 9484անգամ
Վերջին լուրեր