Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հուլիս / 2020 : 20-44

«Ալաշկերտի» հետ հանդիպմանը «Լոռիի» մեկնարկային կազմի 8 ֆուտբոլիստներ վարակված են եղել COVID-19-ով․ Հայտարարություն

Լոռի ֆուտբոլային ակումբից տեղեկացնում են․

Պաշտոնական հայտարարություն

Փաստացի ստացվում է, որ ՀՀ առաջնության 27-րդ տուրի «Ալաշկերտի» հետ հանդիպմանը «Լոռիի» մեկնարկային կազմի 8 ֆուտբոլիստներ վարակված են եղել COVID-19-ով։ Այդ մասին են վկայում թեստերի պատասխանները։

Այսինքն «Լոռիի» ֆուտբոլիստները խաղադաշտ են մտել մրցակցի հետ լինելով անհավասար մրցակցային պայմաններում և ոչ կանխամտածված խախտվել է «Արդար խաղի» սկզբունքը։ Ընդմիջման ժամանակ ֆուտբոլիստներից մի քանիսի մոտ առկա էր ուժեղ գլխացավ և սրտխառնոց, ինչի արդյունքում առանցքային երկու ֆուտբոլիստ հարկադրաբար փոխարինվեց։ Երկրորդ կեսում թիմի ֆիզիկական վիճակը և վերջնական արդյունքը տարակուսանք և զարմանք առաջացրեց բոլորիս մոտ։

Որքան էլ «Լոռին» պահպանեց համաճարակային բոլոր կանոնները, այնուամենայնիվ COVID-19 ներխուժեց մեր «կիսադաշտ» և ոչ թե մրցակիցը, այլ համաճարակը որոշեց, թե որ թիմը կներկայացնի Հայաստանը Եվրոպա Լիգայի որակավորման փուլում։

Ստեղծված աննախադեպ իրավիճակում առաջարկում ենք ֆուտբոլային բոլոր շահագրգիռ կողմերին լայն քննարկում կազմակերպել և հանդես գալ առաջարկներով COVID-19-ով պայմանավորված անհավասար մրցակցային պայմանները վերականգնելու համար։

Դիտվել է 6377անգամ
Վերջին լուրեր