Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հուլիս / 2020 : 22-11

Արտակարգ դեպք Երևանում. Հաղթանակ կամրջից միաժամանակ երկու քաղաքացի են փորձում նետվել

Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ «Հաղթանակ» կամրջի աջ և ձախ հատվածներում 2 քաղաքացի՝ յուրաքանչյուրը մի հատվածում, անցել են կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էին ցած նետվելով, ինքնասպանություն գործել:

Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացիներից մեկին կարողացան փրկել և դրանում մեծ է եղել երգչուհի Սոֆի Մխեյանի եղբոր՝ Գոռ Մխեյանի և «Ալֆայի» աշխատակից մի տղամարդու դերակատարությունը, իր դերն է ունեցել նաև հրշեջ-փրկարարների ու փրկարար-հոգեբանի պրոֆեսիոնալ աշխատանքը:

Այդ տղամարդուն նրանք հրաշքով փրկեցին, քանի որ նրա ոտքը սայթաքեց և վայր ընկնելու պահին՝ բառացիորեն օդում բռնեցին:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և նրանք տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին փրկվածին ու նրան տեղափոխեցին հիվանդանոց:

Դեպքի վայրում ոստիկանների աշխատանքը ղեկավարում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը:

Այս պահին ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները՝ փրկարար-հոգեբանի հետ, բանակցություններ են վարում ինքնասպանության փորձ կատարող մյուս քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին: Ոստիկանությունը պարզում է 2 քաղաքացիների ինքնությունը:

Դիտվել է 20575անգամ
Վերջին լուրեր