12 / Հուլիս / 2020 : 15-47

Կալանավորվել է Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի Ապերը»․ նա տեղափոխվել է «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Քննչական կոմիտեի և Ոստիկանության կողմից կատարված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը՝ վերջինիս պատկանող բնակարանում իրականացված խուզարկության ընթացքում: Այս մասին տեղեկացնում է 1lurer.am կայքը։

Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, և նա տեղափոխվել է «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ` տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Դիտվել է 19162անգամ
Վերջին լուրեր