Թորոսյանը նոր թվեր հրապարակեց ու կարևորեց արտակարգ դրության ռեժիմն առնվազն մեկ ամսով երկարաձգելը

Ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների թիվը մնում է բարձր՝ մոտ 650 հոգի: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը հայտնեց, որ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված պացիենտների թիվը հասնում է 43-ի:
Վերակենդանացման բաժանմունքները գրեթե ամբողությամբ լիքն են, իսկ սովորական մահճակալներն ու թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ են լարված:
Տանը սպասող քաղաքացի չկա, ով սպասում է հոսպիտալիզացիայի, կա մեկ քաղաքացի, ով գտնվում է ոչ կորոնավիրուսային հիվանդանոցում ու սպասում է տեղափոխության:
Արսեն Թորոսյանը կարևորեց արտակարգ դրության ռեժիմն առնվազն մեկ ամսով երկարաձգելը: