Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հուլիս / 2020 : 11-47

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստի մեկնարկին խոսեց հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպի մասին: Վարչապետն ընդգծեց՝ Ադրբեջանի զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, այսօր առավոտյան դրանք վերսկսվել են:

«Դրանով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- ասաց նա:

Վարչապետը մտահոգիչ համարեց նաև տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում. տևական ժամանակ է՝ ադրբեջանցիները փորձում են խաղարկել հակահայկական խաղաքարտը՝ իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով: Ըստ վարչապետի՝ հնարավոր է՝ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու գործելաոճի հետ:

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 7851անգամ
Վերջին լուրեր