Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հուլիս / 2020 : 15-52


 
Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով ս.թ. հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի պատճառով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը:

Իրավիճակի կայունացումից հետո կիրականացվեն վնասված գազատար ցանցերի նորոգման աշխատանքները և կվերականգնվի նշված գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Դիտվել է 12790անգամ
Վերջին լուրեր