Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Գործարանային, Խաղաղության, Գրիբոյեդովի, Ս.Սևանցու, Կոմիտասի և Բաբաջանյան փողոցների, Նաիրյան 168-187, Սայաթ-Նովա 17-26 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: