Զաքիր Հասանովը ամեն ինչ անում է հնարավորինս շուտ սրբագրելու համար հուլիսի 12-14-ի իր խայտառակությունը
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ամեն ինչ անում է հնարավորինս շուտ սրբագրելու համար հուլիսի 12-14-ի իր խայտառակությունը:
Իսկ շտապում է, որովհետև հասկանում է՝ կես քայլ է մնացել քավության նոխազ դառնալուց, Էլմար Մամեդյարովի ճակատագիրը կիսելուց և անփառունակ կերպով իր մասնագիտական կենսագրությունն ավարտելուց:
Շտապում է նաև, որովհետև նրան շտապեցնում է սեփական դեմքը փրկելու և երերացող իշխանությունը կորցնելու իրական վտանգի առջև հայտնված Ալիևը:
Եվ որքան Հասանովը յուր գեներալիտետի հետ շտապում է, այնքան գործում է կանխատեսելի, պարզունակ և անգրագետ:
Առնվազն մասնագիտական տգիտություն է՝ հասկանալով հանդերձ, որ հակառակորդը սպասում է կորցրած ստրատեգիական դիրքը վերադարձնելու նորանոր ու հուսահատ փորձերին, գործել այդ սպասելիքների տրամաբանությամբ:
Եվ եթե մարտական գործողությունները անխուսափելի են, որքան էլ դրանք անցանկանալի են, ուրեմն թող գործի հասանովյան մարտնչող տգիտությունը»: