Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հուլիս / 2020 : 10-00

Մեր ընտանիքը սիրով իր գիրկը կընդունի սահմանամերձ բնակավայրերի երեխաներին մինչև իրավիճակի կայունացումը․ Բիչախչյան

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Ձեր կյանքի գնով անառիկ եք պահում մեր սահմանները, մեր հայրենի հողը: Մեր երեխաները քնում են հանգիստ, իսկ ձեր երեխաների քունը այս օրերին հարամ է անում թշնամին:

Մեր ընտանիքը սիրով իր գիրկը կընդունի ձեր երեխաներին մինչև իրավիճակի կայունացումը:

Ցանկության դեպքում կարող եք կապ հաստատել ինձ հետ, երեխաների տեղափոխումը Երևան կիրականացնեմ անձամբ ես, սեփական պատասախանատվությամբ»:

Դիտվել է 65273անգամ
Վերջին լուրեր