Հասկանո՞ւմ եք` ինչ կնշանակի վիրուսի հետ կապված Տավուշում ուշադրության կենտրոնում չպահել իրավիճակը
Տավուշը սահմանն է. հասկանու՞մ եք` ինչ կնշանակի այնտեղ ուշադրության կենտրոնում չպահել իրավիճակը, հասկանու՞մ եք, որ այնտեղից բանակ վիրուսը «մտցնելը» վայրկյանների բան է... ու գիտեմ(հիշում եմ), որ Արտակարգ դրություն է...բայց հուսով եմ, որ Տավուշն ըստ պատշաճի վերահսկվում է` անհրաժեշտ բուժանձնակազմից սկսած մինչև բնակիչների կարգապահություն։ Հուսով եմ։
Առողջ և ԽԱՂԱՂ լինենք։
Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։