19 / Հուլիս / 2020 : 11-38

Երազանքդ իրականություն է դարձել. թշնամու տանկերը խոցվել են հայկական ԱԹՍ-ներից. Տիգրան Կարապետյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ապրիլյան պատերազմից հետո, երբ քննարկում էինք հարվածային ԱԹՍ ները ստեղծելու ծրագրերը, թվում էր հեռավոր մի երազանք:

Մի նվիրյալ կար, որ անվերապահ հավատում էր, որ մենք կարող ենք՝ լուսահոգի Կարենն էր Վարդանյան…..երազանքդ իրականություն է դարձել՝ թշնամու տանկերը խոցված են, հայկական հարվածային ԱԹՍ ներից:

Այսօր երբ մեր ՊՆ ը հրապարկեց ադրբեջանական երեք խոցված տանկերի նկարները, հասկանում ես, որ անհնար ոչինչ չկա, եթե դրված է նպատակը, կա նվիրյալների թիմ ու քաղաքական կամք՝ ունենալ հայկական ռազմարդյունաբերություն:

Դեռ կհասցնենք վերլուծել, բայց կարծում եմ արժի շնորհակալություն հայտնել մեր զինագործներին, որոնք առաջնագծում այս օրերին մարտական առաջադրանք էին կատարում ու փորձարկում իրենց ստեղծածը»:

Դիտվել է 64690անգամ
Վերջին լուրեր