Ինչպես է այրվում Սևան-Հրազդան կասկադի Գյումուշի հիդրոէլեկտրակայանը. Տեսանյութեր

ՖԲ օգտատեր Տիգրան Առաքելյանն իր էջում տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է այրվում Սևան-Հրազդան կասկադի Գյումուշի հիդրոէլեկտրակայանը։
Ավելի վաղ ԱԻՆ–ը հաղորդել էր, որ հուլիսի 19-ին, ժամը 20։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժ․21։44-ին․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներ։