20 / Հուլիս / 2020 : 08-19

Ինչպես է այրվում Սևան-Հրազդան կասկադի Գյումուշի հիդրոէլեկտրակայանը. Տեսանյութեր

ՖԲ օգտատեր Տիգրան Առաքելյանն իր էջում տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես  է այրվում Սևան-Հրազդան կասկադի Գյումուշի հիդրոէլեկտրակայանը։

Ավելի վաղ ԱԻՆ–ը հաղորդել էր, որ հուլիսի 19-ին, ժամը 20։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժ․21։44-ին․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներ։

Դիտվել է 78062անգամ
Վերջին լուրեր