20 / Հուլիս / 2020 : 08-49

 

Ողբերգական ավտովթար` Շիրակում. վարորդի 7-ամյա եղբորորդին տեղում մահացել է, 9 երեխա տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

Հուլիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 19:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի բնակիչ, 36-ամյա Կոլյա Հ.-ն, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ Թորոս գյուղից դեպի Ղուկասավան տանող ճանապարհահատվածին, իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից 7-ամյա Յ. Հ.-ն տեղում մահացել է, իսկ 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի և «Գյումրու Մոր ու մանկական ավստրիական» հիվանդանոցներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյովա Սիմոնյանի գլխավորությամբ:

 

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սասուն Աբաղյանի հանձնարարականով, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:

Ավելին՝ shamshyan.com 

Դիտվել է 26463անգամ
Վերջին լուրեր