Վերջին 15 րոպեներին փոխանցումների տեմպը մեծացավ. երեք րոպեն մեկ մեկ փոխանցում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրում է.
«Վերջին 15 րոպեներին փոխանցումների տեմպը մեծացավ. երեք րոպեն մեկ մեկ փոխանցում: Շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն:)»:
Ավելի վաղ կառավարության ղեկավարը գրել էր.
«Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ:
Սա ոչ միայն նյութական, այլեւ շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը:
Նվիրատուների ցանկը եւ փոխանցված գումարների չափը կարող եք տեսնել ստորեւ բերված հղման ներքո:
Եւ կրկին խնդրում եմ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից:
Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»:
Դրանից առաջ էլ վարչապետը մեկ այլ գրառմամբ հանդես էր եկել կոչով.
«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով՝ ստորեւ հղված կայքի միջոցով:
Խնդրում եմ նաեւ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո:
Կանխավ շնորհակալություն»: