Մխիթարյանն Ինտերի հետ խաղում իր գոլը նվիրել է Հայաստանին
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի հերթական տուրի՝ «Ինտերի» հետ խաղում խփած իր գոլը նվիրել է Հայաստանին.
«Իմ գոլը … իմ երկրի համար»,- գրել է Մխիթարյանը Facebook-ի Storys բաժնում:
Հիշեցնենք՝ օրեր առա Մխիթարյանը գրառում էր կատարել՝ անդրադառնալ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին կատարվող իրադարձություններին.
«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:
Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին»,- գրել էր Մխիթարյանը: