20 / Հուլիս / 2020 : 17-48

Մխիթարյանն Ինտերի հետ խաղում իր գոլը նվիրել է Հայաստանին

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի հերթական տուրի՝ «Ինտերի» հետ խաղում խփած իր գոլը նվիրել է Հայաստանին.

«Իմ գոլը … իմ երկրի համար»,- գրել է Մխիթարյանը Facebook-ի Storys բաժնում:

Հիշեցնենք՝ օրեր առա Մխիթարյանը գրառում էր կատարել՝ անդրադառնալ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին կատարվող իրադարձություններին.

«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:

Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին»,- գրել էր Մխիթարյանը:

Դիտվել է 29008անգամ
Վերջին լուրեր