«Դուք ձերբակալված եք». Ինչի համար են Աշոտ Բլեյանին ու քանդակագործ Վիգեն Ավետիսին բերման են ենթարկել
Քանդակագործ Վիգեն Ավետիսը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչները, այդ թվում ինքը, ձերբակալվել են՝ «քաղաքապետի և թաղապետի խնդրահարույց ճաղապատմանը դեմ լինելու համար»:
Հայտնի դարձավ, որ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին եւս բերման են ենթարկել կրթահամալիրի մոտից, որտեղ դպրոցի ուսուցիչները նստել էին:
Բանն այն է, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հարեւանությամբ գտնվող թիվ 93 մանկապարտեզը ցանկանում է ցանկապատ շարել և փակել Հյուսիսային դպրոցից մայր դպրոց տանող ճանապարհը, Բլեյանն էւ մյուս ուսուցիչներն էլ նստել էին այդ հատվածում:
Մինչ բերման ենթարկելը Բլեյանը ժմանած ոստիկաններին ասաց. «Մեր կրթահամալիրի ճանապարհը փակել է ոչ թե սեփականատերը, այլ մանկապարտեզի աշխատողները: Հիմա մենք ոստիկաններին ասում ենք՝ մարդկանց բացատրեք, որ չի կարելի ճանապարհը փակել, դուք փոխանակ այդ մարդկանց բացատրեք, եկել մեզ եք ասում»:
Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ պետք է դադարեցվի հավաքը, ինչին Բլեյանը հակադարձեց. «Բայց ես ի՞նչ եմ խախտել, պետք է ձեզնից հարցնեմ, թե որտեղ նստե՞մ»:
Ոստիկաններից մեկն էլ ասաց. «Դուք ձերբակալված եք ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար»:
Կարդացեք նաև